Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական արդյունքներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը:
«Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է ձայների 32,8 տոկոսը, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը:
Հաղթող կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը:
Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։