Հոկտեմբերի 27-ին Թեհրանում կանցկացվի Աֆղանստանի հարևան պետությունների հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ գրում է ТАСС-ը:
Դիվանագետը հավելել է, որ «հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով և կտևի մեկ օր»:
Նրա խոսքով՝ «օրակարգում լինելու է առաջին փուլում առցանց տեղի ունեցած երկխոսության շարունակությունը»: «Վեց երկրները ջանքեր կգործադրեն օգնելու Աֆղանստանին՝ բոլոր ազգային խմբերի առկայությամբ ներառական կառավարություն ձևավորելու հարցում»,- ասել է Խաթիբզադեն:
Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ առցանց հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին, մասնակցում էին Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները: Սեպտեմբերի 16-ին Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Աֆղանստանի հարևան երկրների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում: