Հարավային Կովկաս է ժամանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Մեկնումից առաջ նա գրել է. «Ես նորից թռչում եմ հանդիպումների Բաքվում, Թբիլիսիում և Երևանում: Եվրամիությունն իր գործընկերների հետ աշխատում է Հարավային Կովկասի բարգավաճման և խաղաղության համար»:
Եվրամիության խորհուրդը Տոյվո Կլաարին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել 2017 թվականին: Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների, ներառյալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը:
Նախկինում Տոյվո Կլաարը ղեկավարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի պետությունների վարչությունը, աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպական արտաքին գործերի ծառայությունում և Էստոնիայի դիվանագիտական կորպուսում: