Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021 թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները:
Զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը, խափանմանը և բացահայտմանն ուղղված պրոֆիլակտիկ միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության մակարդակը բարձրացնելուն միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը: