ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է COVID-19-ի հետևանքներից: Այս մասին ասվում է քաղաքական գործչի ընտանիքի անունից արված հայտարարության մեջ: Նա 84 տարեկան էր՝ գրում է Eueonews-ը:
Քոլին Փաուելը Միացյալ Նահանգների հայտնի պետական այրերից մեկն էր: Նա Վիետնամի պատերազմի մասնակից էր, Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում դարձավ ազգային անվտանգության հարցերով առաջին սևամորթ խորհրդատուն, այնուհետ՝ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը: 2001-2005 թվականներին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք նա ղեկավարում էր Պետդեպարտամենտը: 2003 թվականին Իրաքում ռազմական գործողությունների նախաձեռնողներից մեկն էր՝ առաջնորդվելով զանգվածային ոչնչացման զենք մշակելու Բաղդադի փորձի մասին տեղեկություններով: Հետագայում պարզվեց, որ դրանք կեղծ են: