Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Մաուրերի հետ՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման թեմայի վերաբերյալ, ներառյալ իրադրությունը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, քննարկել են ԿԽՄԿ-ի գործունեությանն աջակցելու եղանակները: