«Լուրեր»-ի նկարահանող խումբը հետևել է ՔՏՀԱ տեսչական մարմնի տեսուչների ստուգայցին Նոր Նորք վարչական շրջանում:
«Այսօր լայնածավալ վերահսկողություն ենք իրականացնում նախադեպը չունեցող մարդկային ռեսուրսներով, ինչպես նաև Պարեկային ծառայության մոտ 20 կարգախմբով Ավան, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում:
Խստացված վերահսկողական գործառույթներն իրականացվում են հոկտեմբերի 8-ից: Մինչ օրս մշտադիտարկվել է մոտ 1150 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ տաքսի ավտոմոբիլներ, կազմվել է 161 արձանագրություն:
Արձանագրությունների գերակշիռ մասը ուղևորների՝ դիմակ չկրելու մասով է կազմվում: Կան որոշակի դրական տեղաշարժեր հանրային տրանսպորտից օգտվող ուղևորների առումով: Ուղևորների 50-60 տոկոսն արդեն իսկ սկսել է դիմակ կրել: Խստացված վերահսկողական գործառույթներն իրականացվելու են օրը 2 անգամ»,- ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը: