Աֆղանստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, երկրի Բաղլան նահանգում թեժ մարտեր են ընթանում «Թալիբան» շարժման և Դիմադրության ազգային ճակատի զինյալների միջև՝ հայտնում է Коммерсант-ը:
Բախումների ժամանակ թալիբները կորցրել են ավելի քան 60 մարդ և ստիպված են եղել նահանջել: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նույնպես հաստատել են մարտերը և նշել, որ վերացրել են ապստամբների երեք առանցքային հրամանատարի:
Աֆղանստանի Բաղլան նահանգը հարավ-արևելքում սահմանակից է Փանջշիր նահանգի հետ, որը թալիբների իշխանության գալուց հետո դարձավ դիմադրության կենտրոն: