Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Սյունիքում է և այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։
Հանդիպման նպատակն էր հնարավորինս վեր հանել ու քննարկել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում առկա խնդիրները, վերլուծել այդ առումով մարզի ներկայիս վիճակը։
Կարևորվել է ապատեղեկատվության դեմն առնելու և բնակչության ճիշտ իրազեկման աշխատանքների կազմակերպումը։ Խորհրդակցության մասնակիցները նաև ներկայացրել են իրենց փորձն ու հանդիպող դժվարությունները, առաջարկներ հնչեցրել։