2022 թ․ ընթացքում Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։
Այդ մասին, ինչպես հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։