«Ջրվեժ» անտառպարկում հրդեհների հետևանքով այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված մոտ 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել։
Տնկվել է 1000 տնկի՝ սոճի, ընկուզենի, լորենի, հացենի և թխկի»,- գրել է Պետրոսյանը: