Հայաստանը և Իրանը կգործակցեն Արաքս գետի աղտոտվածությունն ուսումնասիրելու հարցում՝ հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, որը նախորդ շաբաթ աշխատանքային այց էր կատարել Հայաստան:
Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոնթազերին նշել է, որ Հայաստան կատարած այցի օրակարգի առանցքային հարցերից մեկը եղել է Արաքս գետի աղտոտվածության հարցը:
Հայկական կողմի հետ հանդիպումներում որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է գետի աղտոտվածությունը:
«Արաքս գետը կարևոր է երկու երկրի համար, և մենք հետևողական ենք լինելու խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Իրանի գլխավոր դատախազը։