Թուրքիայում գործող Metropoll հետազոտական կենտրոնը հրապարակել է հերթական սոցհարցման արդյունքները՝ բացահայտելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումային վարկանիշը՝ գրում է Ermenihaber-ը։
Մասնակիցներին տվել են հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ անցկացվեն, և Էրդողանը կրկին դնի իր թեկնածությունը, ըստ ձեզ՝ նա կհաղթի՞»։ Հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ «չի կարող հաղթել» պատասխանը։
Առաջին անգամ առաջիկա ընտրություններում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի պարտությունը կանխատեսող քաղաքացիների թիվը գերազանցել է նրա հաղթանակը կանխատեսողների թվից։
Հունիսին Էրդողանի հաղթանակին հավատում էր 49.9 տոկոսը, իսկ պարտությանը՝ 41.8։ Օգոստոսին նրա հաղթանակն էր կանխատեսում հարցվածների 55.4 տոկոսը, 39.41-ը պատասխանել էր, որ «նա չի կարող հաղթել»։