Եվրոպայում կորոնավիրուսը նահանջելու մտադրություն չունի: Մեծ Բրիտանիայում հաստատվել է COVID-19-ի տարածման ևս մեկ հակառեկորդ, վերջին երեք ամսում այստեղ ամեն օր գրանցվում են ամենաբարձր ցուցանիշները՝ 45 հազար նոր դեպք, 57 մահ մեկ օրում՝ գրում է Eueonews-ը: Փորձագետները նշում են, որ դրական թեստերի ամենաբարձր տոկոսը հայտնաբերվել է դեռահասների շրջանում, երկրում սկսվում է 12-15 տարեկանների պատվաստումը:
Վարակվածության հակառեկորդ է հաստատվել նաև Ռուսաստանում: Այստեղ գրանցվել է ավելի քան 34 հազար նոր դեպք և գրեթե հազար մահ: Համաճարակի հերթական ալիքի պատճառով առողջապահության նախարարությունը թոշակի անցած բժիշկներին խնդրել է վերադառնալ աշխատանքի:
Ռումինիայում իշխանությունները խստացումներով փորձում են զսպել վարակի դեպքերի թվի աճը: Բուխարեստում հանրային վայրեր այցելելու համար անհրաժեշտ է սանիտարական անցաթուղթ: Այսօր Ռումինիայի մայրաքաղաքում յուրաքանչյուր հազար բնակչի շրջանում հայտնաբերվում է 16 նոր դեպք, ընդհանուր առմամբ երկրում պատվաստվել է բնակչության միայն 27%-ը:
Իտալիայում սանիտարական անցաթղթերն այժմ պարտադիր են բոլոր աշխատատեղեր մուտք գործելու համար: Ընդհանուր առմամբ երկրում շուրջ 5 միլիոն աշխատող չի պատվաստվել, նրանց չեն ազատում աշխատանքից, բայց և չեն վճարվում պարապուրդի համար: Այդ ամենի խորապատկերին շարունակվում են բեղոքի ակցիաները «կանաչ անձնագրերի» դեմ: