ՀՀ-ի մի շարք մարզերի համայքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվերակությունն ավարտված է:
Ժամը 20:00-ի դրությամբ փակվեցին ընտրական բոլոր տեղամասերը, և մեկնարկել է ձայների հաշվարկը: Ժամը 00:00-ից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը՝ ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների:
Հիշեցնենք՝ այսօր ընտրություններ են անցկացվում 6 համայնքներում՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Խոշորացված համայնքներից մեծամասնությունում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ։