«Լուրերի» նկարահանող խումբը Գորիսում հետևում է ընտրական գործընթացին։ Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է Գորիս համայնքի բնակչության 30 տոկոսը:
Թեժ իրավիճակ է Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանի գրասենյակի առջև, հավաքված են ոստիկաններ:
Փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, ըստ որի Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Նրա խոսքով՝ դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել: