«Լուրերի» նկարահանող խումբը Դիլիջանում հետևում է ընտրական գործընթացին։
Ժամը 15.00-ի դրությամբ՝ թիվ 38/06 ընտրատեղամասում 1508 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 331-ը։
Թիվ 38/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմինե Թամրազյանի խոսքով՝ մինչ այդ ժամը խախտումներ չեն արձանագրվել։
«Ոչ մի արձանագրություն չենք կազմել։ Ընտրողներին հորդորում ենք ամեն ինչ անել օրենքի տառին համապատասխան»,-ասաց նա։