Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողությունը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում։ Գրանցվել են խախտումներ, կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու,
պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։