Գյումրիում ընտրողների թիվը կազմում է 109 հազար 453 ընտրող։ Ժամը 11.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների մոտ 3․92 տոկոսը։
«Լուրերի» թղթակիցը զրուցել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Պետրոսյանի հետ։
«Հիմնականում հանձնաժողովներից տեխնիկական բնույթի հարցադրումներ են եղել, մասնավորապես ժամկետանց անձնագրեր ունեցողների մասնակցության վերաբերյալ, որոնց բացատրություն է տրվել մեր կողմից։ Մի քանի ահազանգ եղել է. տեղամասային ընտրական կենտրոնների մոտ քարոզչական պաստառներ են փակցված մնացած եղել։ Մենք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին շատ օպերատիվ հանձնարարել ենք, որ վերահսկեն ու վերացնեն խնդիրը»,- ասել է Հովհաննես Պետրոսյանը: