Արցախի պաշտպանության բանակից հայտնում են՝ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։
«Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,- ասված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ: