ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։
Հանդպմանը մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․ Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, «Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․ Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը։
ՀՀ ՔՏՀԱ տեսական մարմնի ղեկավար Գ․ Շախբազյանը խոսել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, իրավական նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրել է խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների արդյունքում արձանագրված իրավիճակի ընդհանուր պատերը։
Հանդիպմանը քննարկվել է տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման և դրանց արդյունավետ կիրառման մասին։
Ելնելով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում արձանագրված խախտումների վերլուծության պատկերից՝ ղեկավար Գեղամ Շախբազյանը հստակ արձանագրել է, որ մինչ այժմ տեսչական մարմինն իրականացրել է և այսուհետ ևս կիրականացնի ստուգմամբ արձանագրված խնդիրների կարգավորմանն ուղղված իր վերահսկողական գործառույթները՝ կիրառելով է՛լ ավելի խիստ վարչարարություն և պատասխանատվության միջոցներ։
Այդ համատեքստում նա հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարներին հիշեցրել է, որ պետք է կանխարգելիչ քայլեր կատարելու և անել հնարավորը՝ տեխնիկական անվտանգության ոլորոտում խախտումներ թույլ չտալու համար։
«Տեխնիկական անվտանգության մասնագետների միության» ՀԿ նախագահ Վլադիմիր Հովսեփյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է նախ ստացված արդյունքներից ելնելով՝ կատարել առկա ռիսկերի գնահատում ու վերլուծություն, որից հետո շահագրգիռ կառույցների, ՀԿ-երի հետ կազմակերպել ակտիվ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ ներկայացնելու և հետագայում դրանք ՀՀ-ում ավելի արդյունավետ կիրառելու համար։
Հանդիպման վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում ևս տեսչական մարմնի նախաձեռնությամբ նմանատիպ ոլորտային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։