Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կարծիքներ են փոխանակել Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների շուրջ և պայմանավորվել են շարունակել այդ ջանքերը: Այդ մասին հայտնել է Մերկելը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին, փոխանցում է ТАСС-ը:
Կանցլերը կոչ է արել աջակցել հումանիտար օգնություն տրամադրելու ՄԱԿ-ի ջանքերին, «որպեսզի առաջիկա ձմռանը Աֆղանստանը զերծ մնա աղետից»:
Մերկելը Թուրքիայում է աշխատանքային այցով: Սա կանցլերի կարգավիճակում նրա վերջին այցն է Թուրքիա:
Էրդողանը նշել է, որ Մերկելի կառավարման ժամանակահատվածը թուրք-գերմանական հարաբերություններում հաջող շրջան էր: