Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 280294 դեպք, որոնցից 253146-ը` առողջացած, 5754-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.874.598 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 19360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1233 է: