Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Մեր պատվիրակներից հաղթանակ է տոնել 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը, որը առավելության է հասել ալբանացի Ջեմի Ալմուչայի նկատմամբ: