Հոկտեմբերի 15-ին ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան։ Երկու երկրների դատախազներն այս օրերի ընթացքում հասցրել են քննարկել ընդհանուր օրակարգում գտնվող բազմաթիվ հարցեր, ձեռք բերել հետագա գործակցության նոր պայմանավորվածություններ։
ԻԻՀ գլխավոր դատախազին ընդունել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, նա հասցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ մեր երկրում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների պահման պայմաններին, լինել Երևանում իրանական հոգևոր կենտրոնում՝ Կապույտ մզկիթում։
Մանրամասները՝ տեսանյութում: