Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար:
ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակների օգտագործման համար մինչև պատվաստանյութի հաստատվելը գնահատվում են COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը:
Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը գրեթե 94,1% արդյունավետ է COVID-19-ից պաշտպանվելու համար՝ առաջին դեղաչափից 14 օր անց: