«Սինոֆարմ» պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Սինոֆարմ» պատվաստանյութի երրորդ փուլի կլինիկական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը 79%-ով արդյունավետ է երկրորդ դեղաչափից 14 օր անց` սիմպտոմատիկ SARS-CoV-2 վարակի դեմ:
Իսկ հոսպիտալացման կանխարգելման արդյունավետությունը` 79%: