Վրաստանում մի քանի հարյուր մարդ ակցիա է անցկացնում Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ պատիժ է կրում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։
Հավաքվածները բողոքել են Սաակաշվիլու կառավարման տարիներից: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրա իշխանության օրոք Վրաստանում շատերը ենթարկվել են բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների։
Հավաքվածներն իրենց հետ տարել են «Դահիճը բանտում է» գրությամբ պաստառներ և պահանջում են ցմահ ազատազրկել նախկին նախագահին:
Ավելի վաղ Թբիլիսում անցկացվել էր հանրավաք՝ Սաակաշվիլուն ազատ արձակելու պահանջով: