Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը Բելառուսի հետ սահմանին պարիսպ կառուցելու մասին օրինագիծ է ընդունել։ Վարշավան նախագիծը հիմնավորել է միգրացիոն ճգնաժամով։
«Դա անհրաժեշտ է Լեհաստանին երկարաժամկետ հեռանկարում միգրացիոն շանտաժից պաշտպանելու համար»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է РИА Новости-ն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, նշել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով երկիրը չունի ռեսուրսներ՝ մարդկանց հոսքերը կանխելու համար: