Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան առաջին անգամ Վրաստան կայցելի հոկտեմբերի 19-20-ը: Այս մասին ուրբաթ հայտնել են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը:
Վրաստանի խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին և նրա առաջին տեղակալ Լևան Կարումիձեն Բրյուսել կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել են Խավիեր Կոլոմինայի հետ:
Կոլոմինան պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ապատուրային: