Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը Էրեբունի վարչական շրջանի առևտրի կենտրոններում: Տեսուչները ծանոթացել են գրանցամատյաններին, հետևել՝ որքանով են աշխատակիցներն ու գնորդները պահպանում հակահամաճարակային կանոնները:
Խոսելով վերջին օրերին կատարված ստուգայցերի ու դրանց վերաբերյալ դիտարկումների մասին՝ ՍԱՏՄ տեսուչ Մանուել Մելիքյանն ասաց, որ ունենք դրական դինամիկա, փոփոխություններ նկատվում են:
«Տնտեսվարողները բավականին պատասխանատու են մոտենում այս գործընթացին և փորձում պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասաց Մելիքյանը: