Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում, որի հարևանությամբ՝ թիվ 12 ՔԿՀ-ում է գտնվում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով երկու դատապարտյալ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով արդարադատության նախարարությանը։
Դեպքը տեղի է ունեցել բանտի խոհանոցում՝ ժամը 14:20-ի սահմաններում։ Տեղում աշխատել է 11 հրշեջ մեքենա:
Միաժամանակ, հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել է այն տեղեկությունները, թե իբր բանտում խռովություն է սկսվել, և բանտարկյալները կողպել են պահակներին: «Սա սուտ է և կեղտոտ ապատեղեկատվական արշավի մի մասը, որի նպատակն է հարձակվել պետական կառույցների վրա ու մոլորեցնել հասարակությանը», - ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: