Բաբայանի խոսքով՝ այս պահի դրությամբ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։
Կատարվածը, ըստ նրա, հիմք չէ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։
«Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ»,- ասաց Բաբայանը: