Անցնող շաբաթվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն ամբողջ հանրապետությունում իրականացրել են ընդհանուր 2571 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 275 խախտում։
Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների պատկերը հետևյալն է՝
• Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1712 ստուգայց, 116 խախտում, 3 տուգանք.
• Արևելյան տարածքային կենտրոն՝ 575 ստուգայց, 116 խախտում.
• Արևմտյան տարածքային կենտրոն՝ 141 ստուգայց.
• Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 59 ստուգայց, 34 խախտում, 8 տուգանք.
• Հարավային տարածքային կենտրոն՝ 84 ստուգայց, 9 խախտում։