Գյումրիում երեկ տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ Տեղական տնեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 դրամ ներդրմամբ սկսվել են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքները։
Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: Տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում:
Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար: