2021 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սարուխան համայնքի ՝ Ա. Իսահակյան, Ս. Թեհլերյան փողոցների և Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատման, Գուսան Աշոտ, Մ. Խոստեղյան, Վ. Կարեյան, Թումանյան, Բազրամյան, Գործարանային, Դավիթ Բեկի և Մոնթե Մելքոնյան փողոցների լուսավորության ցանցի, ոռոգման ցանցի կապիտալ նորոգման և Գուսան Հավասի ու Գր. Նարեկացի փողոցների ջրահեռացման համակարգի կառուցման, ինչպես նաև Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի 2-րդ փուլի կապիտալ վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Սարուխան համայնքում էր:
Բարեկարգվող հատվածներում մարզպետը Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանին և աշխատանքները իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին արտահայտել է իր դժգոհությունը՝ կատարված աշխատանքների որակի մասով, տվել համապատասխան ցուցումներ՝ թերությունների շտկման վերաբերյալ և հանձնարարել սեղմ ժամկետներում դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացնել մարզպետարանին, ինչպես նաև անդրադարձել է շինհրապարակներում մաքրության և անվտանգության կանոնների պահպանմանը: