Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ քիչ առաջ է վերադարձել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու Հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել:
«Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է Բեգլարյանը: