Սահմանային գոտում տեղի ունեցած
միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
«Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
ՊԲ հրամանատարությունը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: