Հոկտեմբերի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը, տեղեկացնում է mid.ru-ն:
Կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ ստեղծված իրավիճակը: Հաստատվել է, որ «միջուկային գործարքի» վերականգնումը սկզբնական հավասարակշռված կազմով միակ ճիշտ ճանապարհն է բոլոր ներգրավված կողմերի իրավունքներն ու շահերը ապահովելու համար:
Արտգործնախարարները Վիեննայում JCPOA-ի շուրջ խորհրդակցությունների շուտափույթ վերսկսման պատրաստակամություն են հայտնել: