ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք՝ քաղաքացիներն այսուհետ կարող են կատարել տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունները՝ առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ տեղական հարկեր են համարվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։
Այս հարկատեսակները հավաքագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, գանձվում են տվյալ համայնքի բյուջե և զգալի կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների կազմում։
Ձեր համակարգչում կամ սմարթֆոնում բացելով
https://pay.e-community.am հարթակը և մի քանի պարզ գործողություններ անելով՝ կարող եք առցանց եղանակով կատարել ձեր հարկային պարտավորությունները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: