Թբիլիսիի կենտրոնում ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով անցկացվող հանրահավաքի պատճառով: Այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Ակցիան տեղի է ունենում Ռուսթավելու պողոտայում:
Հանրահավաքը նախաձեռնել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայրաքաղաք են ուղևորվել ավտոմեքենաների շարասյուներ երկրի տարբեր շրջաններից։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցները նրանց դիմավորելու համար «ամոթի միջանցքներ» են կազմել: