ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգին՝ նշելով, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, այնպես էլ ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների անշեղորեն պահպանման օգտին:
«Մենք հույս ունենք, որ դրանով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Բաքվի և Երևանի փոխհարաբերությունների կարգավորման համար, այդ թվում նաև՝ առկա բարդ երկկողմ հարցերի մասով»,- նշել է Զախարովան: