Ինչպես լինել առաջնորդ և ճկուն՝ արագ զարգացող մասնագիտություններում ու, հատկապես, տեխնոոլորտում: Նախագծերի կառավարման 3-րդ տարեկան համաժողովին հաճախորդների հետ նոր աշխարհում գործակցելու գաղտնիքներն է պատմում Նախագծերի կառավարման ինստիտուտի հիմնադիրը, վստահեցնում՝ Հայաստանում մասնագետների պահանջ կա:
Ընկերություններին լավագույն մասնագետներին առաջարկելու համար Բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունն էլ մասնագետների դասընթացներ ունի: Նոր մասնագետներ պատրաստել է առաջարկում նաև համաժողովը հյուրընկալող ընկերությունը.
Առաջին անգամ Հայաստանում է նաև բիզնեսում ճկունության նուրբ արվեստը տիրապետելու ուղղության՝ Agile Manifesto-ի հիմնադիրը: Պանելային քննարկումներին կպատմի՝ ինչպես թվային տրանսֆորմացիան բերել տնտեսություն:
Թվային վերափոխման համաժողովին նույն տեղում կհաջորդի նաև ֆրանսիական FrugAgile կոնֆերանսը. ճկուն լինելու և աշխատելու արվեստից կխոսեն մասնագետներ Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից: