Մինսկն անհրաժեշտ է համարում խորացնել ԱՊՀ երկրների միջև ինտեգրումը ժամանակակից ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում: Այդ մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ նեղ կազմով նիստին իր բացման խոսքում հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
«Համագործակցության պետություններն ունեն բավարար, նույնիսկ՝ հսկայական ներուժ։ Ակտիվորեն շարունակելով համագործակցությունը տարբեր ճակատներում՝ մենք ի վիճակի ենք շատ ավելի արագ հաղթահարելու համաճարակով պայմանավորված ճգնաժամերը և դիմակայել այսօրվա մյուս տագնապալի մարտահրավերներին»,- ասել է Մակեյը:
ԱՊՀ գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը ներառում է 14 հարց և 13 փաստաթղթերի նախագծեր: Նրա խոսքով՝ ԱԳ նախարարների խորհուրդը 6 փաստաթղթի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի, ևս 6 փաստաթղթի նախագծեր կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների քննարկմանը՝ նախարարների հավանությանն արժանանալու դեպքում: