Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական տեղեկատվությունը, համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին, ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ-ն:
«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում, (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում, ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ: Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարությունում: