Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը «Լուրերի» հետ զրույցում հերքեց տարածվող տեղեկությանը, թե Արցախի Հանրապետության հետ շփման գծում հակառակորդի կրակոցից հայ զինծառայողներ են զոհվել:
Ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։