Վանում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
«Ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում՝ իրանական հատուկ ծառայությունների երկու գործակալ։ Կասկածյալներից վեցը Թուրքիայի քաղաքացիներ են»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ խմբի անդամները ձերբակալվել են սեպտեմբերի 24-ին, երբ փորձել են առևանգել և ապօրինի ճանապարհով բռնի կերպով հայրենիք տեղափոխել Իրանի նախկին մի զինվորականի:
Նշվում է, որ իրանական հետախուզության սպաների ձևավորած ցանցի գործունեության համար հատկացվել է 30 հազար դոլար:
Ավելի վաղ օտարերկրացիների վրա հարձակում նախապատրաստելու և լրտեսության կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել էր Չեչնիայի քաղաքացի հանդիսացող ազգությամբ ռուս 6 անձ: