Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրխան Մութաքին հոկտեմբերի 14-ին այցելել է Թուրքիա։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ թալիբների կառավարության ներկայացուցիչը բանակցություններ կվարի Թուրքիայի պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ Կատարի մայրաքաղաք Դոհայում թալիբների պատվիրակությունը հանդիպել էր եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
«Աֆղանստանի կառավարության թուլացումը ոչ ոքի օգուտ չի բերի։ Դրա հետևանքները բացասական ազդեցություն կունենան միջազգային հանրության վրա ինչպես անվտանգության և տնտեսության տեսանկյունից, այնպես էլ միգրացիայի համատեքստում»,- ավելի վաղ հայտարարել էր թալիբների կառավարության ԱԳ նախարարի պաշտոնակատարը: