Բելառուսի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2022 թ. փետրվարին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի Հանրապետության Խորհրդի խոսնակ Նատալյա Կոչանովան:
Ավելի վաղ Սահմանադրական հանձնաժողովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին է ներկայացրել Սահմանադրության նոր տարբերակի նախագիծը: Համապատասխան առաջարկությունները քննարկվել են սեպտեմբերի 28-ին Սահմանադրական հանձնաժողովի ընդլայնված նիստում՝ երկրի ղեկավարի մասնակցությամբ:
Սահմանադրության նախագծի վերջնական մշակումից հետո այն կդրվի հանրային քննարկման, ապա՝ հանրաքվեի: