Հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։
Մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: